Բաժին. Տնտեսական

Քաղաքներ, որտեղ բնակարան վարձակալելը «թանկ հաճույք է»

Անշարժ գույքի CBRE գործակալությունը հրապարակել է Global Living Report 2016 վարկանիշը, որը բացահայտում է աշխարհի ամենաթանկ այն քաղաքները, որտեղ անշարժ գույք վարձակակելու, ինչպես նաև ապրելու համար նվազագույն պայմաններ ապահովելու համար պահանջվում են մեծ գումարներ: Գործակալության վերկուծաբանները դիտարկել են մասնավորապես երկու սենյականոց բնակարանի միջին ամսական վարձակալության վճարը, ապրելու նվազագույն պայմանների ապահովման ծախսերը (էլեկտրաէներգիա, ջեռուցում և այլն), բենզինի գինը, կաթի գինը, ռեստորաններում ընթրիքի միջին գինը:

Ներկայացնում են այն 10 քաղաքները, որտեղ բնակարանների վարձակալության միջին վճարներն ամենաբարձրն են.

10 Մայամի / Երկու սենյականոց բնակարանի վարձակալության միջին վճարը՝ $1,868

9 Հոնկոնգ / Երկու սենյականոց բնակարանի վարձակալության միջին վճարը՝ $1,960

8 Դուբայ / Երկու սենյականոց բնակարանի վարձակալության միջին վճարը՝ $2,160

7 Միլան / Երկու սենյականոց բնակարանի վարձակալության միջին վճարը՝ $2,286

6 Նյու-Յորք / Երկու սենյականոց բնակարանի վարձակալության միջին վճարը՝ $2,422

5 Հռոմ / Երկու սենյականոց բնակարանի վարձակալության միջին վճարը՝ $2,497

4 Լոս Անջելես / Երկու սենյականոց բնակարանի վարձակալության միջին վճարը՝ $2,544

3 Աբու Դաբի / Երկու սենյականոց բնակարանի վարձակալության միջին վճարը՝ $2,558

2 Լոնդոն / Երկու սենյականոց բնակարանի վարձակալության միջին վճարը՝ $2,810

1 Սինգապուր / Երկու սենյականոց բնակարանի վարձակալության միջին վճարը՝ $2,960

Share