Բաժին. Տնտեսական

Եվրոպայի հետ առևտուրը թեև փոքր ծավալներով, բայց կրճատվել է

Ընթացիկ տարում Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև առևտրային հարաբերություններում գրանցվել է անկում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 664.04 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանկահատավածում ցուցանիշը կազմել էր 672.52 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ Եվրամիության մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 25%: Հայաստանի հետ առևտրի առավել մեծ ծավալներով առաձնացել են Գերմանիան, Բուլղարիան, Իտալիան, Բելգիան:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել էր 269.36 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ 394.67 մլն ԱՄՆ դոլար: Տարեկան կտրվածքով Հայաստանից Եվրոպա արտահանումը աճել է մոտ 11%-ով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը կրճատվել 8%-ով:

Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է մոտ 28%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 23%:

Share