Categories: Տնտեսական

Ժամանակի մեքենան ու $1000-ը. 10 տարի առաջ կատարված ո՞ր ներդրումներն այսօր կլինեին շահութաբեր

Վերջին 10 տարվա ընթացքում համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգում և արժեթղթերի շուկաներում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ ու կտրուկ տատանումներ: Այս 10 տարիների ընթացքում որոշ առաջատար ընկերություններ գործել են առավել արդյունավետ՝ գրանցելով արժեթղթերի գների շարունակական աճ, մինչդեռ որոշ խոշոր ընկերություններ ունեցել են անհաջողություններ և մինչ այսօր փորձում են ամեն կերպ պահպանել իրենց դիրքերը: Որպես արդյունք, շահել են այն ներդրողները, ովքեր վերջին տարիներին իրենց ներդրումներն ուղղել են հաջողակ ընկերությունների արժեթղթեր ձեռքբերելուն և խուսափել են ներդրումներ կատարել դժվարություններ վերապրող ընկերություններում:

Ներդրումների արդյունավետության բավականին հետաքրքիր վերլուծություն է կատարել GoBankingRates-ը՝ բացահայտելով, թե որքան գումար Դուք կունենայիք այսօր, եթե 10 տարի առաջ՝ 2006 թվականին, 1000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարեիք այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են, օրինակ Apple-ը, Walt Disney-ը,  Coca-Cola-ն, Microsoft-ը: Վարկանիշն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

1. Apple /  $11,923

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $9.69

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $106.10

Շահույթի միջին նորմը՝ 28.13%

2. Netflix / $34,073

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $2.86

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $97.45

Շահույթի միջին նորմը՝ 42.31%

3. Alphabet / $4,285

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $189.45

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $789.85

Շահույթի միջին նորմը՝ 15.66%

4. Walt Disney Co. / $3,646

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $29.24

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $94.46

Շահույթի միջին նորմը՝ 13.81%

5. Coca-Cola / $2,591

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $22.41

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝  $43.43

Շահույթի միջին նորմը՝ 9.99%

6. Wal-Mart / $2,015

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $44.72

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $71.44

Շահույթի միջին նորմը՝ 7.26%

7. Microsoft / $2,837

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $25.70

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $57.46

Շահույթի միջին նորմը՝ 10.99%

8. Nike / $6,590

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $10.10

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $57.46

Շահույթի միջին նորմը՝ 20.75%

9. General Electric / $1,321

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $34.06

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $31.24

Շահույթի միջին նորմը՝ 2.82%

10. Amazon / $24,948

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $30.83

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $769.16

Շահույթի միջին նորմը՝ 37.94%

11. Pfizer / $1,933

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $27.56

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $34.80

Շահույթի միջին նորմը՝ 6.81%

12. Mylan NV / $2,110

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $20.32

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $42.36

Շահույթի միջին նորմը՝ 7.75%

13. McDonald’s / $4,474

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $35.90

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $115.66

Շահույթի միջին նորմը՝ 16.16%

14. Starbucks / $3,982

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $15.51

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $56.23

Շահույթի միջին նորմը՝ 14.82%

15. FedEx / $1,727

Մեկ բաժնետոմսի գինը 2006թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $101.03

Մեկ բաժնետոմսի գինը 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ $164.93

Շահույթի միջին նորմը՝ 5.62%

Share