Բաժին. Տնտեսական

Ամառվա 10 ամենաթանկ տրանսֆերները

Ավարտվել է ֆուտբոլային աշխարհի 2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը: Արդյունքներն ամփոփվել են՝ փաստելով, որ տարին ռեկորդային էր առավելապես անգլիական ակումբների համար: Ամառային տրանսֆերներն առանձնացել են նաև մի քանի հետաքրքիր տեղափոխություններով:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում ամառվա 10 ամենաթանկ տրանսֆերները: Հատկանշական է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ևս հայտնվել է այս վարկանիշում:

1 Պոլ Պոգբա / 23 տարեկան

Տեղափոխվել է Յուվենտուսից Մանչեսթեր Յունայթեդ

Տրանսֆերային արժեքը՝ 105 մլն եվրո

2 Գոնսալո Հիգուաին / 28 տարեկան

Տեղափոխվել է  Նապոլիից Յուվենտուս

Տրանսֆերային արժեքը՝  90 մլն եվրո

3 Հալկ / 30 տարեկան

Տեղափոխվել է Զենիթից Շանհայ

Տրանսֆերային արժեքը՝  55.8 մլն եվրո

4 Ջոն Սթունզ / 22 տարեկան

Տեղափոխվել է Էվերթոնից Մանչեսթեր Սիթի

Տրանսֆերային արժեքը՝ 55.6 մլն եվրո

 

5 Լերոյ Սանե / 20 տարեկան

Տեղափոխվել է Շալկե 04-ից Մանչեսթեր Սիթի

Տրանսֆերային արժեքը՝ 50 մլն եվրո

 

6 Գրանիտ Ջակա / 23 տարեկան

Տեղափոխվել է Մյունխենգլադբախի Բորուսիայից Արսենալ

Տրանսֆերային արժեքը՝ 45 մլն եվրո

 

7 Հենրիխ Մխիթարյան / 27 տարեկան

Տեղափոխվել է Դորտմունդի Բորուսիայից Մանչեսթեր Յունայթեդ

Տրանսֆերային արժեքը՝ 42 մլն եվրո

 

8 Սադիո Մանե / 24 տարեկան

Տեղափոխվել է Սաութհեմփթոնից Լիվերպուլ

Տրանսֆերային արժեքը՝  41.2 մլն եվրո

9 Շկոդրան Մուսթաֆի / 24 տարեկան

Տեղափոխվել է Վալենսիայից Արսենալ

Տրանսֆերային արժեքը՝  41 մլն եվրո

 

10 Ալվարո Մորատա / 23 տարեկան

Տեղափոխվել է Յուվենթուսից Ռեալ Մադրիդ

Տրանսֆերային արժեքը՝ 30 մլն եվրո

Share