Բաժին. Տնտեսական

Երկրներ, որոնք առաջիկա տարիներին կլինեն համաշխարհային տնտեսության աճի նոր շարժիչ ուժը

BMI Research գործակալությունը, որը զբաղվում է համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական զարգացումների վերլուծությամբ և դրանց հիման վրա կանխատեսումների հրապարակմամբ, ներկայացրել է զեկույց՝ նվիրված ապագայի զարգացող շուկաներին: Գործակալության վերլուծաբաններն առանձնացրել են այն 10 երկրները, որոնք առաջիկա տարիներին կլինեն համաշխարհային տնտեսության աճի նոր շարժիչ ուժը: Ըստ զեկույցի՝ մինչև 2025 թվականն այս 10 երկրները գումարային տեսանկյունից համաշխարհային ՀՆԱ-ն կավելացնեն շուրջ 4.3 տրիլիոն ԱՄՆ դոլարով: Նշենք, որ ցուցանիշը համարժեք է Ճապոնիայի տնտեսության ներկա ծավալներին:  

Գործակալության վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջիկա տարիներին տնտեսությունների զարգացմանը նպաստելու են առավելապես արտադրության և շինարարության ոլորտները: Ընդ որում, մի շարք երկրներում, այդ թվում՝ Բանգլադեշում, Մյանմայում և Պակիստանում, կստեղծվեն արտադրական նոր մեծ կենտրոններ, ինչի շնորհիվ էլ այս երկրները կապահովեն արտահանման կայուն և շարունակական աճ:

Միևնույն ժամանակ, այսպիսի ոլորտներ, ինչպիսիք են, օրինակ, հանքարդյունաբերությունը, նավթային և գազային արդյունաբերությունը, կունենան շատ ավելի փոքր տնտեսական ազդեցություն և տնտեսական աճի խթանման ներուժ, քան 10-15 տարի առաջ:

Ստորև ներկայացնում ենք այն 10 զարգացող շուկաներն ու ոլորտները, որոնք առաջիկա տարիներին կլինեն գլոբալ տնտեսական աճի նոր շարժիչ ուժը.

1 Բանգլադեշ / Տնտեսության շարժիչ ոլորտը՝ ագրոբիզնես, արտահանման ուղղվածությունը՝ գյուղարտադրանք, հագուստ

2 Եգիպտոս / Տնտեսության շարժիչ ոլորտը՝  գազի արդյունաբերություն, արտահանման ուղղվածությունը՝ նավթ, բանջարեղեն, բամբակ

3 Եթովպիա / Տնտեսության շարժիչ ոլորտը՝ ագրոբիզնես, արտահանման ուղղվածությունը՝  սուրճ, բանջարեղեն, ոսկի

4 Ինդոնեզիա / Տնտեսության շարժիչ ոլորտը՝ ագրոբիզնես, արտահանման ուղղվածությունը՝  հանքային վառելանյութ

5 Քենիա / Տնտեսության շարժիչ ոլորտ չկա (որևէ ոլորտ որպես այդպիսին չի առանձնանում). արտահանման ուղղվածությունը՝ թեյ, սուրճ, այգեգործական արտադրանք

6 Մյանմա / Տնտեսության շարժիչ ոլորտը՝ լեռնահանքային արդյունաբերություն, արտահանման ուղղվածությունը՝  բնական գազ, փայտե արտադրանք

7 Նիգերիա / Տնտեսության շարժիչ ոլորտ չկա (որևէ ոլորտ որպես այդպիսին չի առանձնանում), արտահանման ուղղվածությունը՝ նավթ, կակաո

8 Պակիստան / Տնտեսության շարժիչ ոլորտը՝ ագրոբիզնես, նավթային արդյունաբերություն, արտահանման ուղղվածությունը՝ տեքսռիլ, բրինձ

9 Ֆիլիպիններ / Տնտեսության շարժիչ ոլորտ չկա (որևէ ոլորտ որպես այդպիսին չի առանձնանում), արտահանման ուղղվածությունը՝  կիսահաղորդիչներ, էլեկտրոնիկա, տրանսպորտային սարքավորումներ

10 Վիետնամ / Տնտեսության շարժիչ ոլորտը՝ ագրոբիզնես, նավթի վերամշակում, արտահանման ուղղվածությունը՝ հագուստ, կոշիկներ, էլեկտրոնիկա

Share