Բաժին. Տնտեսական

Բոլոր ժամանակների 10 ամենալավ վաճառվող Երաժշտական ալբոմները

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմը համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող երաժշտական հավաքածուն: Այն հավաստագրվել է՝ ամբողջ աշխարհում վաճառվելով 32 մլն օրինակով: Մայքլ Ջեքսոնի այս ալբոմը թողարկվել էր 1982 թվականին և ըստ կանխատեսումների՝ դեռևս երկար ժամանակ կպահպանի իր դիրքը որպես ամենաշատ վաճառվող ալբոմ:

Ստորև ներկայացնում ենք  RIAA-ի տվյալների հիման վրա կազմված՝ բոլոր ժամանակներում հավաստագրված օրինակներով ամենաշատ վաճառվող 10 ալբոմների վարկանիշը.

1 Մայքլ Ջեքսոն — “Thriller” / Վաճառվել է  32 մլն օրինակով

2 Eagles — “Their Greatest Hits (1971-1975)” / Վաճառվել է  29 մլն օրինակով

3 Բիլի Ջոել — “Greatest Hits Volume 1 & Volume 2” / Վաճառվել է  23 մլն օրինակով

4 Led Zeppelin — “Led Zeppelin IV” / Վաճառվել է  23 մլն օրինակով

5 Pink Floyd — “The Wall” / Վաճառվել է  23 մլն օրինակով

6 AC/DC — “Back In Black” / Վաճառվել է  22 մլն օրինակով

7 Հարթ Բրուքս — “Double Live” /Վաճառվել է  21 մլն օրինակով

8 Fleetwood Mac — “Rumours” / Վաճառվել է  20 մլն օրինակով

9 Շանիա Թվեյն — “Come On Over” / Վաճառվել է  20 մլն օրինակով

10 The Beatles — “The Beatles” (“The White Album”) / Վաճառվել է 19 մլն օրինակով

Share