Բաժին. Տնտեսական

Միջազգային զբոսաշրջիկների թիվը 2016թ. առաջին կիսամյակում աճել Է 4%-ով և հասել 561 միլիոնի

Աշխարհում միջազգային զբոսաշրջիկների թիվը 2016 թվականի առաջին կիսամյակում աճել Է 4 տոկոսով եւ կազմել 561 միլիոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) կայքում՝ վկայակոչելով Համաշխարհային տուրիստական կազմակերպության (ՀՏԿ) տվյալները:

«Առաջվա պես ամենաակտիվը մնում Է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը. այստեղ նշված Է միջազգային ժամանումների թվաքանակի 9-տոկոսանոց աճ, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է դարձել աշխարհի բոլոր տարածաշրջանների թվում: Ամերիկայում արտասահմանցի զբոսաշրջիկների թվաքանակն աճել Է 4 տոկոսով: Եվրոպան, թեեւ արձանագրել Է 3 տոկոսի միագումար աճ, իրականում խառն արդյունքներ ունի. առանձին երկրների կայուն աճը փոխհատուցվում Է մյուսների ցածր ցուցանիշներով»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Աֆրիկայում աճը կազմել Է 5 տոկոս, դրա հետ մեկտեղ նշվում Է, որ Սահարայից հարավ ընկած ուղղություններով զբոսաշրջիկների թվաքանակը խիստ ավելացել Է, մինչդեռ Հյուսիսային Ամերիկան առաջվա պես  թույլ արդյունքներ Է արձանագրում: Մերձավոր Արեւելքում արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը նվազել Է 9 տոկոսով: Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում արտասահմանից զբոսաշրջիկների թվի աճի առաջատարը Օվկիանիան Է (+10 տոկոս), Հյուսիսարեւելյան Ասիա եւ Հարավարեւելյան Ասիա օտարերկրացիների այցելությունների թիվն ավելացել Է 9 տոկոսով, Հարավային Ասիա՝ 7 տոկոսով:

Եվրոպայում ժամանումների միջին թիվն ավելացել Է 3 տոկոսով: Հյուսիսային, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում աճը կազմել Է 5 տոկոս, Արեւմտյան Եվրոպայում՝ 1 տոկոս, Հարավային միջերկրածովյան երկրներում՝ 2 տոկոս: Ամերիկայում զբոսաշրջիկների թիվն ավելացել Է 4 տոկոսով, ընդ որում՝ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում աճը կազմել Է 6 տոկոս, իսկ Կարիբյան ավազանի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում՝ 4 տոկոս:

Նշվում Է, որ 2016 թվականի առաջին կեսին Չինաստանը մնացել Է ելման ամենախոշոր շուկան աշխարհում եւ արտասահմանյան ուղեւորությունների վրա կատարվող ծախսերի երկնիշ աճ Է արձանագրել: ԱՄՆ-ի շուկան արտագնա զբոսաշրջության ծախսերն ավելացրել Է 8 տոկոսով, իսկ Գերմանիան արտագնա զբոսաշրջության ծախսերն ավելացրել Է 4 տոկոսով:

Արտասահմանյան ուղեւորությունները պահանջարկ են վայելել նաեւ Իսպանիայում. այնտեղ աճը կազմել Է 20 տոկոս, Նորվեգիայում՝ 11 տոկոս, Ավստրալիայում՝ 10 տոկոս եւ Ճապոնիայում՝ 6 տոկոս: ՌԴ-ում եւ Բրազիլիայում միջազգային զբոսաշրջության ծախսերն առաջվա պես թույլ են մնում տնտեսական դժվարությունների եւ երկու շուկաներում արժույթների արժեզրկման պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share