Բաժին. Տնտեսական

Որո՞նք են աշխարհի 10 ամենամրցունակ տնտեսությունները

Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) հրապարակել է Համաշխարհային մրցունակության զեկույցը (The Global Competitiveness Report), որտեղ աշխարհի 138 երկրները դասակարգվել են ըստ տնտեսության մրցունակության:

Երկրների մրցունակությունը գնահատելու նպատակով զեկույցի հեղինակները ուսումնասիրել են 12 խումբ ցուցանիշներ՝ ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, մակրոտնտեսական միջավայր, առողջապահություն և տարրական կրթություն, բարձրագույն կրթություն և վերապարաստում, ապրանքների շուկայի արդյունավետություն, աշխատուժի շուկայի արդյունավետություն,  ֆինանսական շուկայի զարգացվածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն,  շուկայի չափ, գործարարության կատարելագործվածություն և նորարարություն:

Ըստ զեկույցի՝ աշխարհի ամենամրցունակ տնտեսությամբ երկիրը Շվեյցարիան է: Այս երկիրը մրցակցային բարձր առավելություն ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորարարություն, գործարարության կատարելագործվածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն, աշխատուժի շուկայի արդյունավետություն:

Թե որոնք են աշխարհի 10 ամենամրցունակ տնտեսությունները, ներկայացնում ենք ստորև.

1 Շվեյցարիա

2 Սինգապուր

3 ԱՄՆ

4 Նիդերլանդներ

5 Գերմանիա

6 Շվեդիա

7 Միացյալ Թագավորություն

8 Ճապոնիա

9 Հոնկոնգ

10 Ֆինլանդիա

Share