Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 4,804.8 մլն կՎտ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 5.9%-ով։

Մասնավորապես ՋԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 28.7%-ով և կազմել 1,484 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 6.2%-ով և կազմել 692.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 1.3%-ով և կազմել 2,052.5 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների արտադրության ծավալները նվազել են 56.5%-ով և կազմել 1 մլն կՎտ ժամ։

Share