Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. ամենօրյա աշխատանքով պետք է ազդակ տալ ՀՀ քաղաքացուն, որ սպասումները բավարարվելու են

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ ամենօրյա աշխատանքով գործադիրն ազդակ է տալու ՀՀ քաղաքացուն, որ գնալու են նրա սպասումները բավարարելու ուղղությամբ: 

«Մեր թիմի անունից շնորհակալ եմ վստահության համար: Հավաստիացնում եմ, որ մենք մեր ամենօրյա աշխատանքով ազդակ ենք տալու ՀՀ քաղաքացուն, որ գնում ենք նրա սպասումները բավարարելու ուղղությամբ:  Մեր ծրագրով մենք նշելու ենք այն քայլերը, որոնք ուղղված են լինելու մեր քաղաքացու անվտանգության ապահովմանը, արդար միջավայրում ապրելուն, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալուն: Մաքսիմալ հետադարձ կապ ենք ունենալու հասարակության հետ, բացատրելու ենք, ինչ ենք անում, ինչ նպատակ ունենք, լսելու ենք նրանց ակնկալիքներն ու սպասումները»,- «Արմենպրես»-ին փոխանցմամբ՝ ասաց Կարապետյանը:

Արձագանքելով՝ Նախագահ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ  դա բերելու է նրան, որ մարտահրավերները կամաց-կամաց տեղի են տալու: «Սրանում ևս համոզված եղեք»,- նշեց Սարգսյանը:

Share