Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայանը Աստանայում հանդիպել է «Ազգային ընկերություն-Աստանա Էքսպո-2017» ԲԸ կառավարման նախագահի հետ

Հոկտեմբերի 7-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը  հանդիպում է ունեցել է «Ազգային ընկերություն-Աստանա Էքսպո-2017» բաժնետիրական ընկերության կառավարման նախագահ Ահմեդջան Եսիմովի հետ:

Հանդիպման ընթացքում  քննարկվել են «Աստանա Էքսպո-2017»-ին Հայաստանի մասնակցության հնարավորությունները: Ահմեդջան Եսիմովը նախարար Կարայանին տեղեկացրել է, որ ԱՊՀ բոլոր երկրները հաստատել են ցուցահանդեսին իրենց մասնակցությունը: Ներկայում «Աստանա Էքսպո-2017»-ին 104 երկրներ հաստատել են իրենց մասնակցությունը, 98 երկրներ արդեն նշանակել են կոմիսարներին, 82-ը ստորագրել են մասնակցության պայմանագիրը:

Նախարար Կարայանը նշել է, որ հարցն առաջիկայում կքննարկվի ՀՀ կառավարությունում  և կկայացվի համապատասխան  որոշում  ցուցահանդեսի մասնակցության վերաբերյալ:

Share