Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստան է ներմուծվել 87.99 մլն դոլարի թուրքական արտադրանք

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ներմուծվել 87.99 մլն ԱՄՆ դոլար թուրքական արտադրության ապրանք: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ութ ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկիր թուրքական ծագման արտադրանքի ներմուծումն աճել է 3%-ով:

Արդյունքում, մեր երկրի ներմուծման կառուցվածքում, ըստ ապրանքի ծագման, Թուրքիայի մասնաբաժինը կազմել է 4.4%:

Այս ցուցանիշով Թուրքիան ներմուծման ոլորտում մեր երկրի հիմնական գործընկեր երկրների շարքում 5-րդն է՝ Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից և Իրանից հետո:

Նշենք նաև, որ հունվար-օգոստոս  ամիսների արդյունքներով մեր երկրի ներմուծման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 29.2%, Չինաստանինը՝ 10.6%, Գերմանիայինը՝ 5.8%, Իրանինը՝՝ 5,5%:

Share