Բաժին. Տնտեսական

Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում վիսկիի արտադրությունն աճել է 91.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 1,023.3 հազար լիտր վիսկի, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 91.1%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրության ծավալները կրճատվել են 6.7%-ով և կազմել 5,216.8 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալները նվազել են 11%-ով և կազմել 14,366.7 հազար լիտր։

Share