Բաժին. Տնտեսական

Հայաստանում շուրջ 2 անգամ կրճատվել է գորգերի արտադրությունը

Հայկական գորգագործական արտադրության ոլորտում անկում է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել են 15.4 տոննա գորգեր և գորգեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 50%-ով:

Նշենք, որ 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում արտադրվել էին 31.5 տոննա գորգեր և գորգեղեն:

Ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում գորգագործությամբ զբաղվում է 5 ընկերություն: Գործում են նաև մի քանի փոքր տնայնագործական արտադրություններ։

Share