Բաժին. Տնտեսական

Ստվերային զբաղվածության առկայությունը կապված է հարկային օրենսդրության խնդիրների հետ

Հայաստանում գոյություն ունի ոչ միայն պաշտոնական, այլև ստվերային գործազրկության և ստվերային զբաղվածություն: Այդ պատճառով թվերը, որոնք պաշտոնապես ներկայացվում են, չեն կարող լինել ճշգրիտ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ ներկայացվող թվերը մոտավոր են: Ըստ տնտեսագետի՝ գործազրկության մասին ցուցանիշները հիմնվում են այն տեղեկության վրա, որը տրամադրում են պետական մարմինները. դրանք վերաբերում են մարդկանց, ովքեր գրանցվել են, որպես գործազուրկ:

«Գործազուրկների գերակշիռ մասը հարկ չի համարում գրանցվել պետական մարմիներում, քանի որ թղթաբանությունն է շատ, նպաստի չափը՝  խորհրդանշական և այլն: Մյուս կողմից պետք հաշվի առնել, որ կա նաև ստվերային զբաղվածություն. մարդիկ, ովքեր պաշտոնապես չեն գրանցվում, բայց ստանում են աշխատավարձ, ինչը կապված է նաև հարկային օրենսգրքում առկա խնդիրների հետ»,- նշեց Մանասերյանը: Տնտեսագետի դիտարկմամբ՝ առաջին հերթին դրանք շինարարության և հասարակական սննդի ոլորտներն են: Այս ոլորտներում, նրա խոսքով՝ իսկապես խնդիր կա:

Share