Բաժին. Տնտեսական

Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը

Ժողովուրդ օրաթերթը տեղեկություններ է հայտնել ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանի կողմից իրականացվող փոփոխությունների մասին։

«ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ, այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացվելու են։ Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին Է։ Վարդան Հարությունյանը նաև պատրաստվում Է կառավարությանն առաջարկել, որպեսզի մաքսային բրոկերի ծառայությունը պետության կողմից մատուցվի։ Ներկայումս այդ ծառայությունը մատուցում են մասնավոր ընկերությունները։ Այս նպատակով օրենսդրական փոփոխություններ պետք Է արվեն։ Նման փոփոխությունների հնարավորության մասին «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ առաջիկայում նախատեսվում է պարզեցնել արտահանման և ներկրման գործընթացները։ «Նպատակը տնտեսվարող սուբյեկտների և սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն Է՝ ուղղված կամայական, չարաշահումների, հովանավորչության և կոռուպցիոն երևույթների դեմ»», – գրում է օրաթերթը։

Share