Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանում արտադրվել է շուրջ 7.4 հազար տոննա պահածո

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները զգալի ավելացրել են պահածոների արտադրությունը, ինչը խոսում է այն մասին, որ շուկայում նկատվում է պահանջարկի աճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ութ ամսում Հայաստանում արտադրվել են շուրջ 7 հազար 398.1 տոննա պահածոներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 30%-ով: Նշենք, որ 2015 թվականի հունվար-օգոստոսին հայկական պահածոների արտադրությունը կազմել էր 5 հազար 659.1 տոննա:

Ըստ ներկայացված տվյալների՝ արտադրված պահածոներից 2 հազար  798.8 տոննան կազմել են մրգի պահածոները, 2 հազար 842.3 տոննան՝ բանջարեղենի, 740.6 տոննան՝ մսաբուսական, 443.7 տոննան՝ տոմատի պահածոները, 387.2 տոննան՝ մսի, 104.4 տոննան՝ ձկան, 81.1 տոննան՝ խեցգետնի պահածոները:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ առավել զգալի աճ գրանցվել է ձկան պահածոների մասով՝ արտադրության ծավալներն աճել են շուրջ 4 անգամ, ինչպես նաև մսի պահածոների մասով (արտադրության ծավալներն աճել են 2 անգամ):

Share