Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. նավթի գները մինչեւ 2021թ. չեն գերազանցի 60 դոլարը

Նավթի համաշխարհային գները մինչեւ 2021 թվականը չեն գերազանցի բարելի դիմաց 60 դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մերձավոր Արեւելքի եւ Միջին Ասիայի տնտեսության (Regional Economic Outlook: Middle East and Central Asia) վերաբերյալ հոկտեմբերի 19-ին Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցում:

ԱՄՀ-ի նախորդ կանխատեսման համաձայն՝ մինչեւ 2021 թվականը նավթի գինը չպետք Է գերազանցեր բարելի դիմաց 50 դոլարը: Զեկույցում նաեւ նշվում Է, որ 2017 թվականին նավթի գնի միջին մակարդակն ընթացիկ տարվա 43 դոլարից կավելանա բարելի դիմաց մինչեւ 51 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share