Բաժին. Տնտեսական

Աշխատավարձերն ըստ ոլորտների

Մեր երկրում միջին աշխատավարձերն ամենաբարձրը ֆինանսական և ապահովագրական ոլորտում է: Երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտն է, իսկ երրորդ տեղում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալները:

Թե ինչպիսին է մեր երկրի տնտեսության` պայմանականորեն 19 խմբի բաժանված ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձերի ընդհանուր պատկերը, ներկայացնում ենք ստորև.

1 Ֆինանսական և ապահովագրական գործունեություն / 454.4 հազար դրամ

2 Տեղեկատվություն և կապ / 383.3 հազար դրամ

3 Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում / 361.9 հազար դրամ

4 Պետական կառավարում և պաշտպանություն, սոցիալական ապահովություն / 274.1 հազար դրամ

5 Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում / 245.5 հազար դրամ

6 Շինարարություն / 215.4 հազար դրամ

7 Մշակող արդյունաբերություն / 188.3 հազար դրամ

8 Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն / 182.8 հազար դրամ

9 Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում / 172.3 հազար դրամ

10 Փոխադրումներ և պահեստային տնտեսություն / 160.9 հազար դրամ

11 Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների նորոգում / 152.9 հազար դրամ

12 Անշարժ գույքի հետ կապված գործունեություն / 149.5 հազար դրամ

13 Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում / 146.6 հազար դրամ

14 Սպասարկման այլ ծառայություններ / 140.6 հազար դրամ

15 Վարչարարական և օժանդակ գործունեություն / 139.5 հազար դրամ

16 Կրթություն / 126.3 հազար դրամ

17 Կացության և հանրային սննդի կազմակերպում / 122.1 հազար դրամ

18 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն / 119.7 հազար դրամ

19 Մշակույթ, զվարճություններ և հանգիստ / 115.7 հազար դրամ

Share