Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակներն իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց լիցենզիա տրամադրող պետական մարմիններին՝ ուսումնասիրել իրավաբանական անձանց  միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: Վարչապետի խոսքով՝ «Լիցենզավորման մասին» գործող օրենսդրության համաձայն կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց:

«Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակներն իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով` օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները: Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց  միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: Կարծում եմ՝ պարզ է հանձնարարականի էությունը», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Share