Բաժին. Տնտեսական

Անկումը շարունակվում է

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկում շարունակվում է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 1.6%: Հիշեցնենք, որ հունվար-օգոստոսին ցուցանիշը կազմել էր 2.4%, հունվար-հուլիսին՝ 3%, հունվար-հունիսին՝ 4.8%, հունվար-մայիսին՝ 5.5%:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի 1.6% աճին մեծապես նպաստել են բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը և արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, մինչդեռ առևտրի, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում գրանցվել է անկում:

Այսպես, հաշվետու ամիսներին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 8.1%: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում անկումը տարեկան կտրվածքով կազմել է 2.6%, շինարարության ոլորտում գրանցվել է շուրջ 9.3% անկում, իսկ առևտրի շրջանառությունը կրճատվել է 0.1%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 28.0 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 654.6 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝  1 տրիլիոն 563.0 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝  919.71 մլրդ ՀՀ դրամ,  իսկ շինարարության ծավալը՝ 236.11 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.4%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.1% աճ:

Share