Բաժին. Տնտեսական

«Գրանցված» միջին աշխատավարձ՝ 185 հազար դրամ

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ մեր երկրում պաշտոնապես գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 185.27 հազար ՀՀ դրամ: Ընդ որում, պետական համակարգում աշխատողների միջին աշխատավարձը 160.68 հազար ՀՀ դրամ է, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը՝ 217.94 հազար ՀՀ դրամ:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝  ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.2%-ով, ընդ որում՝ պետական հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում գրեթե չի փոփոխվել, իսկ մասնավոր հատվածում տարեկան կտրվածքով գրանցվել է մոտ 4.4% աճ:

Նշենք նաև, որ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է (մոտ 226.5 հազար ՀՀ դրամ), իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում (շուրջ 126.5 հազար ՀՀ դրամ):

Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մայրաքաղաքում կազմում է մոտ 198 հազար ՀՀ դրամ:

Share