Բաժին. Տնտեսական

Ռոբերտ Նազարյան. ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը բավարար է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ֆինանսական վիճակն այս պահին բավարար է: Ազգային ժողովում Հանրային ծառայություններըւ կարգավորող հանձնաժողովի 2017թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «Այն լրջագույն խնդիրները, որ մենք ունեինք և միասին քննարկումների արդյունքում կարողացել ենք վեր հանել և լուծումներ փնտրել, այլևս չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը՝ արագացված ամորտիզացիայի մասով և շահութաբերության նորման նվազեցնելու եղանակով նոր ֆինանսավորման աղբյուրներ գտնելու վերաբերյալ՝ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այդ արագացված ամորտիզացիան կհանեն, քանի որ ՀԷՑ-ում նախկին ֆինանսական խնդիրներն այլևս չկան:

Share