Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայանը հանդիպել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (ՏՏԵԶԾ) իրականացմանն աջակցող թիմի հետ` Ահմեդ Այվեդայի գլխավորությամբ:

Նախարարի հետ հոկտեմբերի 24-ին կայացած հանդիպումից հետո` Սուրեն Կարայանին ներկայացվել են ՏՏԵԶԾ վերաբերյալ վերջին օրերին իրականացված աշխատանքները: Ահմեդ Այվեդան նշել է, որ քննարկումները շատ արդյունավետ են ընթանում  Զբոսաշրջության  պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանի և այլ պաշտոնյաների հետ: Ծրագրի իրականացմանն աջակցող թիմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ արվում է հնարավորը նախանշված ժամկետներում համապատասխան աշխատանքները կատարելու համար;

Նախարար Սուրեն Կարայանը կրկին վստահեցրել է, որ ոլորտը շատ կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից, բավականին հավակնոտ ծրագրեր են նախատեսում իրականացնել նախարարությունն ու նորաստեղծ կոմիտեն, և դրանք կյանքի կոչելու համար նախարարը ևս մեկ անգամ հատկանշել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունն ու ՀԲ-ի կողմից տրվող օժանդակությունը:

Share