Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանը Ռուսաստանի հետ իրականացրել է 803,61 մլն դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 803,61 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 11%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 223,33 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 580,27 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության մոտ 26%-ը:

Նշենք նաև, որ 2015 թվականին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 173,97 մլն ԱՄՆ դոլար: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր 18%-ով:

Share