Բաժին. Տնտեսական

Հայաստանը 2016թ.-ին ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից կստանա 51 միլիարդ դրամ

Այս տարվա 10 ամիսներին Եվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանին բաժին է հասել 43 միլիարդ դրամ: Այս մասին խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:  Այս ցուցանիշը 2015 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ պակաս է մոտ 4 միլիարդ դրամով, իսկ մինչև տարեվերջ սպասվում է, որ պակաս կլինի 6 միլիարդ դրամով: «Մինչև տարեվերջ ակնկալվում է, որ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր  մաքսատուրքերից Հայաստան եկող գումարը կկազմի 51 միլիարդ դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրումյանը:

Նա նշեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ այդ գումարները կկազմեն 53.6 մլրդ դրամ: «Այսինքն՝ մենք այս տարվա 10 ամիսներին արդեն ունենք 43 մլրդ դրամ, մինչև տարեվերջ ակնկալիքը, մեր գնահատականներով, կազմում է շուրջ 51 մլրդ դրամ: 2017 թվականի բյուջեով նախատեսված է 53.6 մլրդ»,- մանրամասնեց ՊԵԿ փոխնախագահը:

Share