Բաժին. Տնտեսական

Ադրբեջանում արձանագրվել է խնդրահարույց վարկերի ռեկորդային ցուցանիշ

Ադրբեջանի բնակիչները ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտականությունները, խնդրահարույց վարկերը ռեկորդային ծավալների են հասել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Ադրբեջանական բանկերում ժամկետանց վարկերի ծավալը 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 597,3 մլն մանաթ, ինչը սեպտեմբեր ամսվա համեմատ 4,4 մլն-ով ավել է:

Խնդրահարույց վարկերի ծավալը տարեսկզբի համեմատ 5,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա համեմատ 18 տոկոսով աճել է:

Ադրբեջանում մոտ կես միլիոն մարդ պարտք է բանկերին: Մանաթի փոխարժեքի երկու անգամից ավելի արժեզրկվելու պատճառով նրանց մեծ մասը չի կարողանում մարել պարտքերը:

Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը 3 տոկոսով ավելացել է:

Share