Բաժին. Տնտեսական

Փոխվել է Նաիրիտի տնօրենը

Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունները և լրատվամիջոցների բարձրացրած հարցերը՝ «Նաիրիտի» տնօրենների խորհուրդը որոշել է ժամանակավորապես կասեցնել նախկինում ընդունած երկու որոշումները՝ ընկերության տնօրենի ազատման և նորի նշանակման վերաբերյալ։ Այս մասին պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։

«Որքան ես տեղյակ եմ, խորհուրդը խնդրել է նախկին տնօրենին՝ շարունակել պաշտոնավորումը՝ մինչև կստանա բարձրացված հարցերի պատասխանները։ Միայն դրանից հետո տնօրենների խորհուրդը կընդունի վերջնական որոշում»,-ասաց Թարփոշյանը: 

Ռուբիկ Սաղաթելյանը դիմում է ներկայացրել «Նաիրիտի» տնօրենի պաշտոնից ազատվելու մասին, ինչը բավարարվել է տնօրենների խորհրդի կողմից։ Վերջինիս որոշմամբ՝ նոր տնօրեն է նշանակվել Ռաֆայել Սանդոյանը։

Share