Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. պետք է ուսումնասիրել պետական ընկերությունները Ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցնելու հարցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց և հրապարակային մրցույթով, այդ թվում՝ Ֆոնդային բորսայով հրապարակային առաջարկությունների միջոցով մասնավորեցման վերաբերյալ:

«Կարծում եմ՝ մեկնաբանելու կարիք չկա: Մենք ուզում ենք և Ֆոնդային բորսան աշխուժացնել և այդ հրապարակն ու հարթակը ստեղծենք, ինչպես նաև այդ ընկերություններում կառավարման մակարդակը բարձրացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Share