Բաժին. Տնտեսական

Պարենային շուկա. ի՞նչն է թանկացել, ի՞նչն՝ էժանացել

Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի գնաճով:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ հաշվետու ամսում պարենային շուկայում գնային փոփոխությունները գրանցելու նպատակով դիտարկվել են 13 պարենային ապրանքախմբեր, որոնցից 9-ում գրանցվել է 0.2-6.2% գնաճ, 3-ում` 1.1-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2% գնաճ:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ աճել է 12.9%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.9%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ աճել է 14.1%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9%-ով:

Միևնույն ժամանակ, 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.6% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.0% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 9.4%, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ` 0.2% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.9% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ` 0.2% գնաճ:

2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի՝ 0.2%, այլ մթերքի՝ 0.2%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.9% գնաճ (կապված ծխախոտի 1.8% թանկացման հետ):

Հրուշակեղենի, հացամթերքի և ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 1.1-0.1% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Share