Բաժին. Տնտեսական

Ադրբեջանում կատարվող ներդրումները նվազել են 26%-ով

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալական ոլորտներում կատարված ներդրումները կազմել են 11 889,2 մլն մանաթ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 26,3 տոկոսով պակաս է:

Ներդրումների 9593,3 մլն մանաթը կամ 80,7 տոկոսը կատարվել է արտադրական օբյեկտներում, 15,2-ը` տարբեր կառույցների սպասարկման տարածքների բարեկարգման, 4,1 տարբեր սպասարկման ոլորտներում եւ այլն:

Ներդրումների 32,7 տոկոսը կատարվել են պետական, իսկ 67,3 տոկոսը ոչ պետական ոլորտներում:

Ներդրումների հիմնական կապիտալի 72,4 տոկոսը ծախսվել է շինարարական աշխատանքների վրա:

Ադրբեջանը ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով այլեւս շահավետ եւ գրավիչ միջավայր չի հանդիսանում արտասահմանյան ընկերությունների գործունեության եւ ներդրումների համար:

Ներդրումները զգալիորեն նվազել են նաեւ նավթային հատվածում:

Share