Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ

Նոյեմբերի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխգործակցության արդունավետության բարձրացման հնարավորություններին նվիրված հանդիպում-քննարկում։

Նախարար Սուրեն Կարայանն իր ներածական խոսքում նշել է, որ հանդիպման նպատակը այն հարթակի ձևավորումն է, որի շուրջ կշարունակվի համագործակցությունը: Նախարարը ցանկություն է հայտնել, որ համատեղ քննարկումները կրեն պարբերական բնույթ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի վեր հանել ոլորտի խնդիրներն ու խոչընդոտները և հաղթահարել դրանք:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին միության անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար և նշել, որ միությունը պատրաստ է ակտիվ համագործակցության`ի նպաստ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ավելացման և ձեռնարկատիրության զարգացման:

Քննարկման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները առկա խնդիրների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում որոշվել է առաջիկայում կազմակերպել նաև առանձին թեմատիկ քննարկումներ արդյունաբերական ոլորտների ներկայացուցիչների հետ, որորց արդյունքում վեր հանված խնդիրները նախարարության կողմից կուսումնասիրվեն և դիանց վերաբերյալ կտրվեն կոնկրետ առաջարկություններ ու լուծումներ։

Հանդիպումից առաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին։

Share