Բաժին. Տնտեսական

«Ջեռուցման սեզոն». տնային տնտեսությունները գազը փոխարինում են փայտով և էլեկտրաէներգիայով

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնային տնտեսություններն իրենց բնակարանների և տների ջեռուցման համար օգտագործել են բնական գազ` 40.2% (2010թ.-ին գրանցված 57.1%-ի դիմաց), փայտ՝ 35.9% (2010թ.-ին գրանցված 25.8%-ի դիմաց), էլեկտրաէներգիա` 18.5% (2010թ.-ին գրանցված 11.7% -ի դիմաց) և այլն:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ 2014թ.-ի համեմատ ևս ավելացել է բնակարանները էլեկտրաէներգիայով և փայտով ջեռուցող տնային տնտեսությունների մասնաբաժինը: 

Երևան քաղաքում և այլ քաղաքային բնակավայրերում ջեռուցման հիմնական աղբյուրը գազն է: Գյուղական բնակավայրերում ջեռուցման հիմնական աղբյուրը փայտն է:

Հարկ է նշել, որ տնային տնտեսությունների միջին ամսական սպառողական ծախսերում բնակ-կոմունալ ծառայությունների համար կատարված ծախսերը կազմել են 13.3%, իսկ 2015թ.-ին բնական գազի և էլեկտրաէներգիայի համար կատարված ծախսերի մասնաբաժինը եղել է համապատասխանաբար 5.3% և 5.7% և միասին կազմել են բնակ-կոմունալ ծախսերի 83.3%-ը:

Նշենք, որ վերջին պաշտոնական տվյալներով՝ տնային տնտեսությունների 99.6%-ն ունի էլեկտրաէներգիա, 84.0%-ը՝ կենտրոնացված գազամատակարարում:

Share