Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. ՏՄՊՊՀ-ն ջանքերն առաջին հերթին պետք է կենտրոնացնի առաջնային սպառման ապրանքների շուկայի վրա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստում  անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը, որի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահման համար ընկերությունը տուգանվեց 110 միլիոն դրամով:

«Հանձնաժողովը օրենքով ստեղծված անկախ մարմին է եւ կառավարությունն այստեղ ազդելու լծակներ չունի, բայց դա մեզ չի զրկում կարծիք արհայատելու հնարավորությւոնից: Հոդորում ենք առաջին հերթին ուշադրություն դարձնել առաջնային սպառնման ապրանքների շուկայում, որոնց վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգությունները շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի բնագավառը, ուր կան տարբեր արտադրողներ, ներմուծողներ, լուրջ մրցակցություն, ուստի մաքսիմալ ուշադիր վերաբերվեք այս հարցերին»,- նշեց վարչապետ Կարեն Կարապեյանը:

Տեսանյութը՝ armtimes.com

Share