Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. իրավաբանական անձանց տրվող լիցենզիաները պետք է տրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման վերաբերյալ: «Տնտեսվարող սուբյեկտների և պետական մարմինների շփումը կրճատելու նպատակով, իրավաբանական անձանց էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հանձնարարականի ուսումնասիրության արդյունքները հաշվի առնելով՝ հանձնարարում եմ 3 շաբաթվա ընթացքում ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն՝ իրավաբանական անձանց տրվող լիցենզիաները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Առաջարկում եմ բացառություն սահմանել միայն Պաշտպանության նախարարության և Միջուկային անվտանգության պետական կոմիտեի կողմից տրվող որոշ լիցենզիաների համար՝ հաշվի առնելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Share