Բաժին. Տնտեսական

Մասնագիտական օժանդակություն տնտեսվարողներին

Նոյեմբերի 21-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է հանրային մասնագիտական իրազեկում-հանդիպում «Մակերևութաակտիվ միջոցներ և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցներ» ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ: Հանդիպման նպատակն էր ոլորտի գործարար հանրության ներկայացուցիչներին տրամադրել խորացված մասնագիտական տեղեկատվություն:

Տեսչական մարմնի ղեկավարը ողջունել է տնտեսվարողներին, ներկայացրել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերի պահանջները, փոփոխությունները, դրանց անհրաժեշտությունն ու կարևորությունը: Լևոն Խալիկյանի խոսքով, Տեսչական մարմնի նոր քաղաքականությունն է  իրազեկել և օժանդակել տնտեսվարողներին,  դառնալ գործընկեր, ոչ թե ընկալվել միայն ստուգող, պատժող: Նա հավելել է նաև, որ այսպիսի հանդիպումներ Տեսչական մարմինը անց է կացնելու պարբերաբար և ըստ ոլորտների: Լևոն Խալիկյանը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել սահմանված պահանջներին ու սերտիֆիկացնել լվացող-մաքրող միջոցները:

Հանդիպման ընթացքում տնտեսվարողները հանդես են եկել իրենց հուզող հարցերով և առաջարկություններով, ծավալել՝ բուռն քննարկում: Հանդիպման ավարտին տնտեսվարողները հայտնել են իրենց գոհունակությունը և ողջունել Տեսչական մարմնի նախաձեռնությունը:

Share