Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շաքարի գնի կտրուկ աճի պատճառները

Հայկական Ժամանակն անդրադարձել է շաքարավազի գնի կտրուկ աճին։

«ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Հայաստանի շաքարավազի շուկան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

«Հանձնաժողովը ֆիքսել է շաքարի գնի աճը և այժմ ուսումնասիրություն է կատարում գնի բարձրացման պատճառը հասկանալու համար: ՏՄՊՊՀ-ն առաջիկայում կհրապարակի ուսումնասիրության արդյունքները»,- ասաց Սահակյանը:

«ՀԺ»-ն երեկ գրել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում շաքարավազի մանրածախ գինը հասել է 405 դրամի: Այսինքն  շաքարավազը մոտ 10 տոկոսով թանկացել է, իսկ շաքարավազի ներմուծման մենաշնորհը պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին», – գրում է թերթը։

Share