Բաժին. Տնտեսական

Մեր երկրի խոշոր հարկատուներից 35-ը ծրագրային ապահովման ոլորտի ընկերություններ են

Հայաստանի ծրագրային ապահովման ոլորտում գործող 35 ընկերություն ընդգրկվել է մեր երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով այս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել ավելի քան 8 մլրդ 456.0 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով ծրագրային ապահովման ոլորտում գործող ընկերություններից առաջին տեղում հայտնվել է «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ընկերությունը, որը բյուջե է վճարել 1 մլրդ 500.21 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 58-րդն է:

Թե որոնք են ծրագրային ապահովման ոլորտի 10 խոշոր հարկատու ընկերությունները, ներկայացնում ենք ստորև.

1 ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ /

վճարված հարկերը՝ 1 մլրդ 500,21 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 58-րդն է

2 ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ /

վճարված հարկերը՝ 1 մլրդ 390,29 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 63-րդն է

3 ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ /

վճարված հարկերը՝ 514,86 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 176-րդն է

4 ԴՈՄ-ԴԵՆԻԵԼ /

վճարված հարկերը՝ 402,59 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 222-րդն է

5 ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԵՐՎԻՍԻՍ /

վճարված հարկերը՝ 392,329 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 231-րդն է

6 ՊԻԿՍԱՐՏ /

վճարված հարկերը՝  379,68 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 235-րդն է

7 ԷՆԵՐՋԱՅԶ ԳԼՈԲԱԼ ՍԵՐՎԻՍԻԶ /

վճարված հարկերը՝  311,67 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 287-րդն է

8 ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ /

վճարված հարկերը՝  284,08 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 308-րդն է

9 ՆԵՅՇՆԼ ԻՆՍԹՐՈՒՄԵՆԹՍ ԷՅԷՄ /

վճարված հարկերը՝  228,97 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 369-րդն է

10 ՈՒՈՐՔՖՐՈՆԹ ԱՐՄԵՆԻԱ /

վճարված հարկերը՝  214,33 մլն ՀՀ դրամ

1000 խոշոր հարկատուների ցանկում 391-րդն է

Share