
2017թ.-ին «ՎիմպելԿոմ»-ը Հայաստանում կգործարկի նորարարական լուծումներով իր մեսինջեր հավելվածը
«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը, որի մի մասն է կազմում «Beeline Հայաստան»-ը, 2017 թվականին հայ բաժանորդներին կներկայացնի նորարարական լուծումներով իր մեսինջեր հավելվածը: Այս մասին հայտարարել է ՎիմպելԿոմի Գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:
Նոյեմբերի 25-ին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ժան Իվ Շառլիեն նշել է, որ նոր մեսինջեր հավելվածի միջոցով ընկերությունն իր բաժանորդներին կառաջարկի ոչ միայն կատարել զանգեր, փոխանակել վիդեո և տեքստային հաղորդագրություններ, ինչպես, օրինակ, WhatsApp-ը և Viber-ը, այլև հնարավորություն կտա օգտվելու ամբողջովին նորարարական ծառայություններից: Հավելվածը, գործելով որպես յուրահատուկ թվային հարթակ, բաժանորդներին հնարավորություն կտա, մասնավորպես, ղեկավարելու իրենց անձնական հաշիվները: Հավելվածի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ լինելով ինտեգրացված «ՎիմպելԿոմ»-ի ցանցում՝ այն բաժանորդներին հնարավորություն կտա զանգեր կատարելու և փոխանակելու հաղորդագրություններ՝ անգամ զրոյական հաշվեկշռով:
«Որպես հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն մենք կարող ենք առաջարկել յուրահատուկ մեսինջերային ծառայություններ՝ ի տարբերություն OTT լուծումների, քանի որ մենք հնարավորություն ունենք այդ ծառայություններն ինտեգրելու անմիջապես մեր ցանցում և, հետևապես, առաջարկելու առավել բարձր որակ և նորարարական լուծումներ», – ասել է Ժան Իվ Շառլիեն:
Ներկայում նոր մեսինջեր հավելվածն ընկերությունը փորձնական տարբերակով գործարկել է Իտալիայում:
Նշենք, որ 2015 թվականից «ՎիմպելԿոմ»-ն ակտիվ իրականացնում է բիզնեսի վերակազմավորման ծրագիր՝ նպատակ ունենալով ձայնային կապի ու տվյալների հաղորդման ծառայություններ մատուցող ընկերությունից վերափոխվելու թվային օպերատորի, որն իր հաճախորդներին կառաջարկի ժամանակակից «թվային ապրելակերպին» համապատասխան նորագույն ծառայություններ:
10:30 19/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.00 |
AMD / EUR | 404.00 | 412.00 |
AMD / RUR | 6.63 | 6.98 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս