Բաժին. Տնտեսական

ԱՄՆ գազի արտահանումը վերջին 60 տարում առաջին անգամ գերազանցել է նեմուծման ծավալը

Ամերիկյան Wall Street Journal պարբերականը գրում է, որ վերջին 60 տարում առաջին անգամ ԱՄՆ գազի արտահանման ծավալները գերազանցել են ներմուծման ծավալներին։

S&P Global Platts ընկերության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա նոյեմբերին ԱՄՆ օրական արտահանում է 210 մլն մ³ գազ, միևնույն ժամանակ ներմուծման ծավալները 198 մլն մ³ են։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի վերացնելու ԱՄՆ էներգակիրների արտահանման բոլոր արգելքները։

Share