Բաժին. Տնտեսական

Քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դեկտեմբերի 2-ին հանդիպեց Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստին մասնակցելու նպատակով  Հայաստանում գտնվող «Ռոսատոմ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարցերը։ Կողմերն անդրադարձան իրականացվող աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին։

Նշվեց, որ առաջին փուլի միջոցառումները հաջողությամբ ավարտվել են։ Աշխատանքներ են տարվում հաջորդ փուլերի իրականացման ուղղությամբ։

Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի նշանակությունը Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կարևորվեց նախատեսված ժամանակացույցի համաձայն միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից հատկացված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

Share