Բաժին. Տնտեսական

Վարչապետը պատրաստ է երկարատև աշխատել

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը հայտարարեց, որ չի եկել կարճ ժամկետով աշխատելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետին հարց է ուղղվել` արդյոք նա լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն մինչև հաջորդ համապետական ընտրություններ, թե մինչև 2018 թվականը:

«Այսպես պատասխանեմ հարցին. ես եկել եմ ընդամենը 6 ամիս աշխատելո՞ւ` ոչ: Ցանկություն ունե՞մ երկարատև աշխատելու` եթե հաջողակ լինեմ, ապա այո, բայց ես չեմ կարող բեռ դառնալ, եթե չլինեմ արդյունավետ»,- ասաց վարչապետը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում հայտարարել է, որ եթե գալիք ընտրություններում վստահության քվե ստանա ՀՀԿ-ն, կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:

Share