Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. Հայաստանի տնտեսության առաջատարի դերը կարող է ստանձնել ՏՏ ոլորտը

Կարեն Կարապետյանը մատնանշել է Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսության առաջատարի դերը կարող է ստանձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասել է լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

«Տնտեսության մեջ իր վրա դրայվերի ֆունկցիա կարող է վերցնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Կարծում եմ, որ մենք գյուղատնտեսության ոլորտում մաքսիմալ անելիքներ ունենք: Մենք այստեղ պետք է հաշվի առնենք այն երկրների փորձը, որոնք խելոք գյուղատնտեսություն են վարում»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ հետաքրքիր են նաև հանքարդյուաբերության, էներգետիկայի, տուրիզմի, ոսկերչության  ոլորտները: «Սակայն սա չի նշանակում, որ մենք այլ ուղղություններով չենք զբաղվելու»,- հավելեց Կարեն Կարապետյանը:

Share