Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի խոշորագույն բանկերը – 2016

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2016 թվականի աշխարհի խոշորագույն բանկերի վարկանիշը:

Վարկանիշում ընդգրկվել է 25 բանկ, ընդ որում՝ առաջին երեք հորիզոնականում չինական բանկեր են։

Այսպես, առաջին տեղում ICBC բանկն է (Industrial & Commercial Bank of China)։ Բանկի համախառն հասույթը կազմել է 171.1 մլրդ դոլար, շահույթը՝ 44.2 մլրդ դոլար, իսկ ակտիվների ծավալը 3.4 տրլն դոլար է։ Բանկի շուկայական արժեքը 198 մլրդ դոլար է։

Երկրորդ հորիզոնականում China Construction Bank-ն է։ Բանկի հասույթը կազմել է 146.8 մլրդ դոլար, շահույթը՝ 36.4 մլրդ։ Ակտիվների ծավալը 2.8 տրլն դոլար է, իսկ շուկայական արժեքը՝ 162.8 մլրդ։

Երրորդ տեղում է Agricultural Bank of China-ն։ Բանկի հասույթը կազմել է 131.9 մլրդ դոլար, շահույթը՝ 28.8 մլրդ դոլար։ Բանկի ակտիվների ծավալը 2.7 տրլն դոլար է, իսկ շուկայական արժեքը՝ 152.7 մլրդ դոլար։

Վարկանիշի 4-րդից 10-րդ հորիզոնականները զբաղեցրել են հետևյալ բանկերը.

4. JP Morgan Chase & Co. / հասույթ՝ 99.9 մլրդ դոլար, շահույթ՝ 23.5 մլրդ դոլար, ակտիվներ՝ 2.4 տրլն դոլար, շուկայական արժեք՝ 234.2 մլրդ դոլար

5. Bank of China / հասույթ՝ 122 մլրդ դոլար, շահույթ՝ 27.2 մլրդ դոլար, ակտիվներ՝ 2.6 տրլն դոլար, շուկայական արժեք՝ 143 մլրդ դոլար

6. Wells Fargo / հասույթ՝ 91.4 մլրդ դոլար, շահույթ՝ 22.7 մլրդ դոլար, ակտիվներ՝ 1.8 տրլն դոլար, շուկայական արժեք՝ 256 մլրդ դոլար

7. Bank of America / հասույթ՝ 91.5 մլրդ դոլար, շահույթ՝ 15.8 մլրդ դոլար, ակտիվներ՝ 2.2 տրլն դոլար, շուկայական արժեք՝ 156 մլրդ դոլար

8. Citigroup / հասույթ՝ 85.9 մլրդ դոլար, շահույթ՝ 15.8 մլրդ դոլար, ակտիվներ՝ 1.8 տրլն դոլար, շուկայական արժեք՝ 138.1 մլրդ դոլար

9.  HSBC / հասույթ՝ 70.3 մլրդ դոլար, շահույթ՝ 13.5 մլրդ դոլար, ակտիվներ՝ 2.4 տրլն դոլար, շուկայական արժեք՝ 133 մլրդ դոլար

10. BNP Paribas / հասույթ՝ 74.9 մլրդ դոլար, շահույթ՝ 7.4 մլրդ դոլար, ակտիվներ՝ 2.2 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 66.8 մլրդ դոլար

11. Mitsubishi UFJ Financial / հասույթ՝ 44.2 մլրդ դոլար, շահույթ՝ 7.9 մլրդ դոլար, ակտիվներ՝ 2.5 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 73.5 մլրդ դոլար

12. Bank of Communications / հասույթ՝ 57 մլրդ դոլար, շահույթ՝ 10.6 մլրդ դոլար, ակտիվներ՝ 1.1 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 55.7 մլրդ դոլար

13. Banco Santander / հասույթ՝ 49.8 մլրդ դոլար, շահույթ՝ 6.6 մլրդ դոլար, ակտիվներ՝ 1.5 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 72.5 մլրդ դոլար

14. China Merchants Bank Co. / հասույթ՝ 48.2 մլրդ դոլար, շահույթ՝ 9.2 մլրդ դոլար, ակտիվներ՝ 0.8431 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 66.8 մլրդ դոլար

15. Royal Bank of Canada / հասույթ՝ 33.1 մլրդ դոլար, շահույթ՝ 7.7 մլրդ դոլար, ակտիվներ՝ 0.853 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 90.7 մլրդ դոլար

16. UBS / հասույթ՝ 39.9 մլրդ դոլար, շահույթ՝ 6.4 մլրդ դոլար, ակտիվներ՝ 0.9419 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 63.7 մլրդ դոլար

17. ING Group / հասույթ՝ 55.7 մլրդ դոլար, շահույթ՝ 5.5 մլրդ դոլար, ակտիվներ՝ 0.9144 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 49.4 մլրդ դոլար

18. Shanghai Pudong Development Bank / հասույթ՝ 41.4 մլրդ դոլար, շահույթ՝ 8.1 մլրդ դոլար, ակտիվներ՝ 0.7768 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 55.2 մլրդ դոլար

19. Commonwealth Bank / հասույթ՝ 33.1 մլրդ դոլար, շահույթ՝ 6.9 մլրդ դոլար, ակտիվներ՝ 0.657 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 99.2 մլրդ դոլար

20. Industrial Bank / հասույթ՝ 45 մլրդ դոլար, շահույթ՝ 8 մլրդ դոլար, ակտիվներ՝ 0.832 տրլն դոլար, շուկայական արժեքը՝ 47.3 մլրդ դոլար

Share