Բաժին. Տնտեսական

Հայկական Ժամանակ. ՀՀ տնտեսության շոգեքարշը կազինոներն են

Հայկական Ժամանակն անդրադարձել է հրապարակված վերջին վիճակագրական տվյալներին։

«Հայաստանում ամենաարագ աճ արձանագրողը ծառայությունների ոլորտն է։ Համենայն դեպս դա է ապացուցում պաշտոնական վիճակագրությունը՝ ԱՎԾ-ն։ Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում էլ այդ ոլորտը ցույց Է տվել 7.7 տոկոս աճ։

Տեղեկություններ կային, որ ծառայությունների ոլորտի երկնիշ աճերը տեղի են ունենում կազինոների հաճախելիության ավելացման հաշվին։ Սակայն այս տեղեկությունները հաստատող պաշտոնական տվյալներ չկային։ Երեկ ԱՎԾ-ն հրապարակել Է վիճակագրական տարեգիրքը, որտեղ այդ տվյալը անուղղակիորեն առկա Է։ Այսպես, ՀՀ մարզերում և Երևանում ծառայությունների ծավալը աճել 12-5 տոկոսով կամ առավելագույնը 10 տոկոսով, և միայն Կոտայքում՝ մոտ 90 տոկոսով։ Ստացվում է, որ մեր տնտեսության շոգեքարշը կազինոներն են», – գրում է թերթը։

Share