Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.3%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 5,991.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէնեգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 6.3%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 21.2%-ով և կազմել 1,778.9 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 5%-ով և կազմել 2,005.1 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 1.1%-ով և կազմել 2,206.2 մլն կՎտ ժամ, իսկ այլ աղբյուրների արտադրության ծավալները նվազել են 53.8%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ։

Share