Բաժին. Տնտեսական

Աշոտ Հարությունյանը նշանակվել է գյուղատնտեսության փոխնախարար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Հարությունյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարի տեղակալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Մինչ այս Հարությունյանը զբաղեցրել է Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնը:

Share