Բաժին. Տնտեսական

Հոկտեմբերին իրականացվել է հիփոթեքային գրավադրման 147 գործարք

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հոկտեմբերին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 147 գործարք: Նախորդ՝ սեպտեմբեր ամսվա համեմատ ցուցանիշը նվազել է 6.4%-ով, մինչդեռ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մնացել է անփոփոխ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե փոխանցմամբ՝ հաշվետու այս մեկ ամսում Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 103 գործարք: Ցուցանիշը շուրջ 3%-ով կրճատվել է ինչպես ամսական, այնպես էլ տարեկան կտրվածքով:

Միևնույն ժամանակ, մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 13.7%-ով, իսկ նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել 7.3%-ով:

 

Share