Բաժին. Տնտեսական

ՍԱՊԾ. ստուգվել է կաթնամթերք արտադրող 50 ընկերություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

«Դիլի» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «Կաթնամթերք Վան» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Արարատ պանիր» ԲԲԸ, «Բանդիվան կաթ» ՍՊԸ, Գուրգեն Աբովյան Ա/Ձ, «Ոսկե սեր» ՍՊԸ, Վիլեն Ներսեսյան Ա/Ձ, Անահիտ Զալինյան Ա/Ձ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Նորմա Կաթ» ՍՊԸ, Տիգրան Շահնազարյան Ա/Ձ, «Գայ-Ապայդո» ՍՊԸ, Կարինե Շահինյան Ա/Ձ, Սուրիկ Զարբաբյան Ա/Ձ, «Ալեքպոլ» ՍՊԸ, Մուրադ Պետրոսյան Ա/Ձ, Գայանե Մարտիրոսյան Ա/Ձ, «Էկո կաթ» ՍՊԸ, Արտավազդ Գրիգորյան Ա/Ձ, Աշոտ Հակոբյան Ա/Ձ, «Վանատուն» ՍՊԸ, Արարատ Բաբաջանյան Ա/Ձ,
Լևոն Ղազարյան Ա/Ձ, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ, Անդրանիկ Առաքելյան Ա/Ձ, «Արագած- ԱԼՊ» ՍՊԸ, Գագիկ Մանուկյան Ա/Ձ, «Քարաշենի պանրի գործարան» ԲԲԸ, «Մշո բաթնոց» ՍՊԸ, Գարեգին Քոչինյան Ա/Ձ, «Դիետ» ՍՊԸ, Արմեն Սուքիասյանի Ա/Ձ, Նարինե Խուդոյան Ա/Ձ, «Դուստր Մելանյա» ՍՊԸ, Գեղամ Մխիթարյան Ա/Ձ, «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ, Ա. Գ. Գրիգորյան Ա/Ձ, Արամայիս Նիկողոսյան Ա/Ձ, «Բլեք -օքս» ՍՊԸ, Դիաննա Ներսիսյան Ա/Ձ, Վահե Կոստանյան Ա/Ձ, «Լուլա» ՍՊԸ, Նորայր Արսենյան Ա/Ձ, «Խաք» ՍՊԸ, Արտակ Մանվելյան Ա/Ձ, Ահարոն Ղարիբյան Ա/Ձ, «Գնթունիկ» ՍՊԸ, «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ։

Պետական վերահսկողության ընթացքում որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են կաթնամթերքի արտադրության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ՝ հումքի ու պատրաստի արտադրանքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի պահմանը և մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունների վերացման նպատակով` տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտներն պահովվել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությամբ, որի արդյունքում մի շարք տնտեսավարողների արտադրական գործընթացը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին: Ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար. բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իսկ տրված հանձնարարականների կատարումը գտնվում է ՍԱՊԾ մասնագետների հսկողության տակ: Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը, իսկ առկա արտադրանքից կատարվել են նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին և պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաև կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր:

Կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող օրնսդրության պահանջների կոպիտ խախտումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա մի շարք տնտեսավարող սուբյեկտների (Ա/Ձ Անահիտ Զալինյան, Ա/Ձ Արտակ Մանվելյան, Ա/Ձ Սուրիկ Զարբաբյան, Ա/Ձ Գայանե Մարտիրոսյան, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ, Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ա/Ձ Գեղամ Մխիթարյան, Ա/Ձ Դիանա Ներսիսյան, Ա/Ձ Գագիկ Մանուկյան, Ա/Ձ Գարեգին Քոչինյան, Ա/Ձ Արտավազդ Գրիգորյան, Ա/Ձ Արմեն Սուքիասյան, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ, Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան) հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը և, առկա խախտումների վերացման նպատակով, ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները Ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:

Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ, Ծառայությունը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով ստացված արդյունքները:

Share