Բաժին. Տնտեսական

Վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին՝ տոներին ընդառաջ պետք է ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, հաշվի առնելով ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և/կամ հակամրցակցային գործողություների կանխարգելման հարցում: «Մեր առաջարկությունը հետևյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք: Միջամտում եք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»,-ընդգծել է վարչապետը:

Share